e· ExamHubTwo books · practice and explanations
Mathematics›Book 2›Chapter 3
True or false

Plane geometry

Read the complete problem, then answer its numbered subtasks.

30 exercises
24 / 30
Exercise 24

Book 2 · Plane geometry

Open the book ↗

D կետը C ուղիղ անկյունով ABC եռանկյան CB կողմի միջնուղղահայացի և A անկյան կիսորդի հատման կետն է, O -ն՝ ABC եռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնը, իսկ E և F կետերը համապատասխանաբար CB և AC էջերի միջնակետերն են:

Subtask 1

O կետը գտնվում է BC հատվածի միջնուղղահայացի վրա:

Subtask 2

D կետը գտնվում է եռանկյունից դուրս:

Subtask 3

DO հատվածի երկարությունը փոքր է եռանկյանն արտագծած շրջանագծի շառավղից:

Subtask 4

D կետից AB ուղղին տարված ուղղահայացի հիմքը գտնվում է AB հատվածի շարունակության վրա:

Subtask 5

O կետի հեռավորությունների գումարը E և F կետերից փոքր է ABC եռանկյանը ներգծած և արտագծած շրջանագծերի շառավիղների գումարից:

Subtask 6

ADB անկյունը հավասար է ABC և BAC անկյունների գումարին: